Բաժիններ՝

Խաչփառ գյուղի բնակիչները սպառնում են դույլերով, ջրի տակառներով գալ Երևան

Այս պահին Արարատի մարզի Խաչփառ գյուղի 13-ից 16 և մի քանի այլ փողոցների՝ թվով 200-ից ավելի բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, ի նշան բողոքի, դույլերով, ջրի տակառներով փորձում են գալ Երևան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պատճառն այն է, որ արդեն երկար ժամանակ է՝ նշված փողոցների թվով 600-ից ավելի տան բնակիչներ խմելու ջրի խնդրի առջև են կանգնած: Գյուղացիները բազմաթիվ անգամ դիմել են «Հայջրմուղ» ընկերությանը, սակայն այնտեղից ամեն անգամ պատասխանել են, որ ջրի խնդրի լուծումն ընթացքի մեջ է, սակայն «սայլը տեղից չի շարժվում»:

Իրավիճակի մասին տեղյակ է նաև Խաչփառ համայնքի ղեկավարը, ով ըստ գյուղացիների, նույնպես պայքարում է այդ հարցի լուծման համար, սակայն հարցը չի լուծվում ու հիմա գյուղացիների միակ հույսը Կառավարությունն է, ինչի համար էլ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Կառավարության դիմաց, քանի որ «Հայջրմուղ»-ը ջրի խնդիրը լուծելու հարցում Խաչփառ գյուղում «խաչ է քաշել» գյուղացիների վրա:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս