Հոկտեմբերի 8-ին շրջանառության մեջ կհայտնվեն նոր 100 դոլարանոց թղթադրամները

ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը 2013 թվականի հոկտեմբերի 8-ից շրջանառության մեջ կդնի նոր 100 դոլարանոց թղթադրամները։

Նոր թղթադրամը կունենա լրացուցիչ պաշտպանություն, այդ թվում՝ եռաչափ կապույտ ժապավեն։ Թղթադրամը շրջելու դեպքում դրա վրա պատկերված զանգակները կշրջվեն դեպի 100 թիվը։

Նոր թղթադրամը կունենա ևս մեկ պաշտպանիչ գիծ, ինչպես նաև՝ լրացուցիչ ջրանշաններ։

Այս ամենի արդյունքում, սակայն, 100 դոլարանոց թղթադրամի ինքնարժեքը 11 սենթից բարձրացել է 14 սենթի։

Նշենք, որ խոշոր թղթադրամների նկատմամբ պահանջարկը վերջին շրջանում հատկապես Եվրոպայում մեծացել է։ Մասնագետները դա բացատրում են եվրոյի գոտու պարտքային ճգնաժամով։

 

Տեսանյութեր

Լրահոս