Քավոր Հարութը տեղափոխվել է պալատ
Ապրիլի 23-ին Գյումրիում գրանցված դեպքի հետևանքով հրազենային տարբեր վնասվածքներ ստացած Հարություն Խաչատրյանի առողջական վիճակը կայուն է: Նշենք, որ նա վիրահատության էր ենթարկվել ապրիլի 23-ին: Ապրիլի 24-ին տեղափոխվել է պալատ: Ըստ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի ԺՊ Արմեն Իսահակյանի, տուժածի մոտ հետվիրահատական շրջանը առանց բարդությունների է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում:
«Ցայգ» հ/ը