Վրաերթ՝ Լոռու մարզում

Այսօր՝ ապրիլի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Գուլքանյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Քոբեր գյուղի վարչական տարածքում, վարելով «ВАЗ 21-06» մակնիշի՝ 16 OS 516 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտն Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ 55-ամյա Սասուն Գալստյանին: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սմբատ Նորիկյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը:

Վրաերթի վայր է ժամանել նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչը:

Տեսանյութեր

Լրահոս