Առաջին անգամ Apple ընկերության շահույթը նվազել է
10 տարվա ընթացքում առաջին անգամ Apple ընկերության շահույթը նվազել է: Այսպես՝ 2013թ. ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ընկերության մաքուր շահույթը նվազել է 18%-ով՝ մինչև 9.5 միլիարդ դոլար:
Apple ընկերության շահույթի նվազման վրա էական ազդեցություն է ունեցել բջջային հեռախոսների և պլաշնետային համակարգիների շուկայում օրեցօր ուժեղացող մրցակցությունը:
Որոշ փորձագետներ նշում են, որ Apple-ի շահույթի նվազումը մասնավորապես կապված է հարավկորեական Samsung ընկերության հետ մրցակցության հետ: Նրանք կանխատեսում են նաև, որ Apple-ի ցուցանիշները կշարունակեն անկում ապրել՝ օրեցօր շուկայում նոր և մրցունակ ապրանքների ի հայտ գալուն զուգահեռ: