Բաժիններ՝

Պատահար Գյումրի քաղաքում

Ապրիլի 24-ին, ժամը 20.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ՎԱԶ-2101 մակնիշի 31 SL 932 պետհամարանիշի և ՎԱԶ-2107 մակնիշի 27 UU 490 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս