Ո՞ւմ էր ակնարկում Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով կեղծ մարգարեներ, կեղծ քրիստոսներ

Այսօր մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանդես եկավ ելույթով:

Իր ելույթում նա շատ հակիրճ խոսեց նաև քաղաքական ուժերի մասին՝ ասելով.

«Այսօր ես չեմ խոսելու իշխանական կամ ընդդիմադիր շրջանակներում հայտնված կեղծ մարգարեների, կեղծ քրիստոսների, ինքնահավան մարդկանց մասին, ովքեր ուզում են միայն իրենցը կարևորել՝ մոռանալով, որ մենք ունենք ժողովուրդ՝ հարություն առած, վեր հառնած»:

Նաև հավելեց. «Այս տարիների ընթացքում մենք պետք է այնպիսի ուժ կազմենք, և կապ չունի՝ դրա անունն ինչ է, ում է պատկանում, կուսակցակա՞ն է, թե՞ ոչ,  Նոր Հայաստա՞ն է, թե՞ մեկ ուրիշ անուն է, այլ մի շարժում, մի հայրենիք և մի հրապարակ, որը պատկանում է ողջժողովրդին: Որովհետև աշխարհը շահի վրա է հիմնված»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930