Կարեն Շահբազյան. Հարցաքննվել են ոչ միայն Վարդան Ղուկասյանն ու նրա որդին, այլև բազմաթիվ անձինք (տեսանյութ)

Ապրիլի 23-ին, ժամը 12:30-ի սահմաններում Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան դիմաց կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 տուժած` Գյումրու բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Արտյոմ Կարապետյանը տեղափոխվել էին Գյումրու Բժշկական կենտրոն, որտեղ վիրահատությունից 20 րոպե անց Կարապետյանը մահացել էր:

Դեպքի վայրում իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր 4 պարկուճ` արձակված AK 74 ինքնաձիգից: Ականատեսները տարվել էին հարցաքննության: Դեպքից ժամեր անց ապրիլի 23-ին բերման էր ենթարկվել Կոլյա Ղուկասյանը: Հարցաքննության էին հրավիրվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու այլ անձինք: ՇՄ դատախազ Կարեն Շահբազյանն այսօր ապրիլի 24-ին հրավիրել էր ԶԼՄ ներկայացուցիչներին` խոսելու համար ապրիլի 23-ին Գյումրիում կատարված դեպքի, հնչած կրակոցների, դրանց դրդապատճառների, մեղավորների և ընդհանուր առմամբ տեղի ունեցածի մասին: Դատախազը հայտնել է, որ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների հետ կապված ինքնակամ ապրիլի 24-ին իրավապահներին է ներկայացել Գյումրու բնակիչ Վահե Ղուկասյանը: Նրա մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:

«Ցայգ» հ/ը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս