Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցը «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը

ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ 6-րդ կայազորի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 23-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սմբատ Հովսեփյանը, վարելով «Mercedes E 280» մակնիշի՝ 70 PP 055 համարանիշի ավտոմեքենան, Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հովսեփյանը, ով աշխատում է ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Բագրատաշենի ՍՎԲ-ում, տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց:

Տեսանյութեր

Լրահոս