Ես զրուցել եմ Բագրատյանի հետ, ասել է՝ դուք սկսեք ձեր գործունեությունը, կգա պահը, հիմա ինքը զբաղված է, նա որոշում կկայացնի կա՛մ դուրս կգա ՀԱԿ դաշինքից, կա՛մ կապասառեցնի իր հարաբերութունները:
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին կազմել է 1.33 միլիարդ դոլարը, որն ընդամենը 2.2%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։
Երեկ «Սադախլո» մաքսային անցակետում կանխվել է ոսկու հերթական մաքսանենգության փորձը:
Ամերիկյան Time պարբերականը կազմել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Մենք որևէ մեկին չենք հրավիրել: Մեր հրավերքը եղել է հրապարակային՝ Ազատության հրապարակից:
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է այս տարվա ապրիլի 5-6-ին, Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում:
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում առանձնացրել է հայաստանյան հին քաղաքական դաշտին, այդ թվում ընդդիմությանը բնորոշ գծերը։ Ըստ Տեր-Աբրահամյանի՝ դրանք են.
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության թալանի մասնակիցների վերաբերյալ նոր փաստերը կցվել են Հատուկ քննչական ծառայությունում քննվող սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերությանն առնչվող քրեական գործին:
3 դիմակավորված ու դանակներով զինված անձինք մտել էին ամուսինների տուն, ծեծի ենթարկել, այնուհետև կպչուն ժապավենով և հեռախոսալարերով կապել նրանց՝ պահանջելով գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր:
Եթե չլիներ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) քաղաքականությունը, ապա չէր լինի և ահաբեկչական PKK կազմակերպությունը:
Անդրիաս Ղուկասյանը վստահեցնում է, որ ապրիլի 9-ից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հարաբերությունների սրում չկա:
Բիձինա Իվանիշվիլիի ելույթը Ստրասբուրգում պլանավորված է ապրիլի 23-ին, այն տևելու է 15 րոպե:
Ապրիլի 19-ին, ժամը 11.11-ին տեղեկություն է ստացվել, որ Հարավկովկասյան երկաթուղու Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում կա քարաթափման վտանգ:
Թուրքիան 2012 թվականի նոյեմբերին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով հատկացնել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ՝ Սիրիայի կողմից օդային հնարավոր հարձակումից «պաշտպանվելու» համար:
Ապրիլի 20-23-ին շրջանների զգալի մասում, 24-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ և կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է Ս.Երեմյանի կողմից 2013թ. հունվարի 3-ին «Դալմայի այգիներ»-ում Ա.Հունանյանին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Խնդիրը հենց ընդդիմադիր հատվածի միավորվելու մեջ է, այնինչ՝ մեկը մյուսին ջունգլիների կանոններով՝ ոչնչացնելով, խժռելով, փորձում են վերցնել ընդդիմադիր զանգվածի ձայները:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.7%-ով։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական զեկույցում։
Գրքում ասվում է, որ բեն Լադենի պակիստանյան ապաստանում հայտնաբերվել են պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:
Ապրիլի 18-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ա. Ահարոնյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Փարսադան Փ.-ին:
Այն ժամանակ, երբ դաշինք էին տասնութ կուսակցություններով, շատ մեծ էինք, հիմա փոքրացել ենք հա՞: Բա որ փո՞քր ենք, ինչո՞ւ եք մեզ այդքան մեծ ուշադրություն դարձնում: Փոքր ենք՝ կգնանք, կկորենք:
Բոստոնի պայթյունների կազմակերպման երկու կասկածյալներից մեկը սպանվել է, իսկ մյուսը՝ ձերբակալվել է:
«Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում , մեղմ ասած, կան խնդիրներ, և ընդդիմադիր հատվածում ձայներ վերցնելու լուրջ խնդիր կա: Դրա համար ջանք չեն խնայում նախ իրենք իրենց սևացնելու , ինչու չէ՝ նաև քաղաքային իշխանություններին քննադատելու, սակայն այդ քննադատությունները հիմնավորումներից զուրկ են» ,- ասում է Հովհաննես Սահակյանը
Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ներկա էր գտնվում նկարիչ Հրանտ Թադևոսյանի` Թաթոսի ցուցահանդեսին:
Երեկ՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան քաղաքի Սևքարեցի Սաքո փողոցի բնակիչ, 22-ամյա Սելիկ Գրիգորյանը, վարելով ВАЗ 2115 մակնիշի 17 ՕԼ 277 համարանիշի ավտոմեքենան, Փափազյան 2-րդ նրբանցքից դեպի Հրազդանի կիրճ ընթացող ճանապարահատվածով ընթանալիս թիվ 1-ին շրջադարձային ճանապարհահատվածում՝ ոլորանի մասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երթևեկելի մասին հարակից պատին, հետո էլեկտրասյանը։
Անհայտ անձը երեկ՝ տեղական ժամանակով ժամը 22.30-ին, կրակ էր բացել Ray and Maria Stata Center ակադեմիական համալիրի տարածքում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 19-ի թիվ 1090 հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
Հացադուլի մասնակիցները նախկինում մահապատժի դատապարտվածներն են:
Մադուրոյի երդմնակալությանը Ռուսաստանից ներկա կգտնվի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է, որ առաջիկա 2-3 տարիներին չի պատրաստվում ավարտել կարիերան։