
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ոստիկան է սպանվել (տեսանյութ)

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված ոստիկանը մահացել է հոսպիտալում:
Անհայտ անձը երեկ՝ տեղական ժամանակով ժամը 22.30-ին, կրակ էր բացել Ray and Maria Stata Center ակադեմիական համալիրի տարածքում: Նրան ձերբակալել փորձած ոստիկանը ստացել էր հրազենային մի քանի վնասվածք:
Դրանից հետո նրան տեղափոխել էին հոսպիտալ, ուր և որոշ ժամանակ անց նա մահացել է: Ոստիկանի անունը չի հրապարակվում: Այլ տուժածներ չկան: Ոստիկանին սպանած անձն իր հետ վերցրել է ոստիկանի ատրճանակը: Նրան հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են: