
Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 21-ին կմեկնի Ստրասբուրգ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շաբաթվա վերջին մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու համար ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին:
Այդ նստաշրջանը Ստրասբուրգում տեղի է ունենալու ապրիլի 22-26-ին, իսկ Իվանիշվիլին այնտեղ կմեկնի ապրիլի 21-ին: ԵԽԽՎ ԽՎ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առանցքային պահերն են դառնալու Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի, Բիձինա Իվանիշվիլիի ու Անդորայի վարչապետ Անտոնի Մարտի Պետիտի ելույթները:
Բիձինա Իվանիշվիլիի ելույթը Ստրասբուրգում պլանավորված է ապրիլի 23-ին, այն տևելու է 15 րոպե: Ելույթից հետո Իվանիշվիլին կպատասխանի իրեն հասցեագրված հարցերին: Իր ելույթում Իվանիշվիլին հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու է երկրում տարվող բարեփոխումներին: