
Քարաթափում երկաթգծի մոտ

Ապրիլի 19-ին, ժամը 11.11-ին տեղեկություն է ստացվել, որ Հարավկովկասյան երկաթուղու Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում կա քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ապրիլի 18-ին մոտակա սարից պոկվել և թափվել են քարի փոքր կտորներ, որոնք երկաթուղու աշխատակիցների կողմից տեղափոխվել են: