
30 տարի թուրքական ընդդիմությունն ու PKK-ն աջակցել են միմյանց. Էրդողան

TRT Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր վերստին անդրադարձել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) խնդրի լուծմանը:
Նա հայտարարել է, որ Թուրքիան հակված է խաղաղության գործընթացի ու երկրից PKK-ի զինյալների դուրս բերմանը: Էրդողանի խոսքերով՝ 30 տարի թուրքական ընդդիմությունն ու «ահաբեկչական» PKK-ն աջակցել են միմյանց.
«Եթե չլիներ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) քաղաքականությունը, ապա չէր լինի և ահաբեկչական PKK կազմակերպությունը»:
Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, 1923 թվականի սեպտեմբերի 9-ին: Ներկայումս այն Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժն է: