
Արմեն Մարտիրոսյան. Մենք որևէ մեկին պաշտոնական հրավեր չենք ուղարկել

«Մենք որևէ մեկին չենք հրավիրել: Մեր հրավերքը եղել է հրապարակային՝ Ազատության հրապարակից, ապրիլի 12-ին՝ պարոն Հովհաննիսյանի կողմից և որևէ մեկին պաշտոնական հրավեր, այսպես ասած, չենք ուղարկել»,- 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ասել էր, թե չի մասնակցելու այսօր ժամը 18:00-ին «Անի պլազա» հյուրանոցում կայանալիք «Ժառանգության» համաժողովին, քանի որ հրավեր չունի: Նաև պնդել էր, թե հրավերք լինելու դեպքում անպայման կմասնակցեր համաժողովին:
Արմեն Մարտիորոսյանը նաև վստահեցրեց, թե որևէ կուսակցության կամ անհատի գրավոր կամ բանավոր պաշտոնական հրավեր չի ուղարկվել՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հրավերը եղել է հրապարակային, իսկ հանդիպումն էլ բաց է բոլորի համար: