Բաժիններ՝

Ադրբեջանում հացադուլ է սկսել ցմահ ազատազրկում կրող 30 բանտարկյալ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գոբուստանի բանտում ցմահ ազատազրկում կրող 30 բանտարկյալ հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը:

Վերջինիս խոսքերով՝ հացադուլի մասնակիցները նախկինում մահապատժի դատապարտվածներն են. «1998 թվականին օրենք ընդունվեց Քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու մասին, որով վերացվեց մահապատիժը:

Մահապարտների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, իսկ դա ապօրինի է: Օրենքով նրանց պատժաչափը կարող էր փոխարինվել միայն առավելագույն պատժաժամկետով՝ 15 տարի ազատազրկմամբ: Այժմ հացադուլի մասնակիցները հենց դա են պահանջում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930