
Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Վենեսուելա

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր մեկնել է Վենեսուելա: Ահմադինեժադը Կարակասում ներկա է գտնվելու Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությանը:
Ահմադինեժադի պատվիրակության կազմում են գտնվում արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, Չմիավորման շարժման գլխավոր քարտուղար Իսֆենդիյար Ռահիմ Մեշաին, նախագահի գլխավոր խորհրդական Մուջթեբա Սեմերե Հաշիմին, փոխնախագահ Համիդ Ռըզա Միրթաջիդդինին, կառավարության խոսնակ Գուլամհուսեին Իլհամը և IRNA պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Մեջիդ Օմիդի Շեհրեքին:
Մադուրոյին հաջողվել էր ապրիլի 14-ին երկրում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում հավաքել քվեների 50.7 տոկոսը և դրանով իսկ հաղթանակ տանել դրանցում: Այդ կապակցությամբ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Վենեսուելայի ժողովուրդը, ընտրություն կատարելով Մադուրոյի օգտին, ցույց տվեց իր կապվածությունը Չավեսին:
Մադուրոյի երդմնակալությանը Ռուսաստանից ներկա կգտնվի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Հարցականի տակ է Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը: