Բաժիններ՝

Արտաքին առևտուրը պասիվացել է

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին կազմել է 1.33 միլիարդ դոլարը, որն ընդամենը 2.2%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։

Նշենք նաև, որ ամսական կտրվածքով (մարտը փետրվարի նկատմամբ) արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.2%-ով։

Պասիվացել է հակտապես ներմուծումը։ 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստան են ներմուծվել 974.3 միլիոն դոլարի ապրանք-ծառայություններ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է ընդամենը 1.9%-ով։

Արտահանումը նույն ժամանակահատվածում աճել է 3%-ով (ծավալը՝ 357.9 միլիոն դոլար)։

Կարդացեք նաև

Չնայած արտահանման առաջանցիկ աճին՝ արտաքին առևտրի հաշվեկշիռն առաջին եռամսյակում բացասական է 616.4 միլիոն դոլարի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս