«Ժառանգության» խրոխտ զավակն էլ ունի 2 տարբերակ, կամ նստում է նախագահի աթոռին, որը բացառվում է, կամ էլ նստում է Արտաշես Գեղամյանի և Արթուրիկ Բաղդասարյանի «30 արծաթանոց» աթոռին: Խաղադրույքները բարձրանում են: Գալիս է «սարեր շարժելու» ժամանակը:
էպոսագետ թեկնածուն այդքան էլ միամիտ մեկը չէ, և այնպես չէ, որ էպոսը վերլուծելով` կարողանում են մեծ ծախսերի գումարներ վաստակել: Առանց կոնկրետ նպատակների մարդն իրեն չի հիմարեցնի այդքան լայն լսարանի մեջ, եթե, իհարկե, նա հոգեկան խանգարումներ չունի:
Այսօր՝ փետրվարի 16-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառում։
ժամը 15։12 շտաբ է ժամանել Սամվել Ալեքսանյանը, բացի այդ շտաբ ներս ու դուրս են արել բազմաթիվ անձինք, որոնց ձեռքին ինչ–որ թղթեր են եղել։
Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնին՝ սեղմ ժամկետում ստուգել հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքները։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հրապարակումը Լոռու մարզի դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ հանձնարարելով սեղմ ժամկետում ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը։
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և 12 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հաստատվել է մեղադրական եզրակացությունը:
Հանրության համար անհասկանալի մեթոդներով կոնգրեսը ԲՀԿ-ին ներկայացրեց որպես հայաստանածին լուրջ քաղաքական ուժ, մոռանալով, որ ըստ փաստահավաք խմբի` Գագիկ Ծառուկյանի կողմից ամենամեծ բանդան է տրամադրվել մարտի 1-ի ոճրագործության ժամանակ: Փաստորեն, ՀԱԿ-ը գնաց համագործակցության մարտի 1-ի սպանդն իրականացնողի հետ և մարտի 1-ի հեղինակ Քոչարյանի հետ հայտնվեց նույն քաղաքական ճակատում:
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան մարզման ժամանակ շրջադարձ հարվածով գոլի հեղինակ է դարձել:
«Գիտեք, ես չեմ ուզում վերջնականապես հիասթափվել, դրա համար ես ետ կքաշվեմ, իմ ժողովրդի համար հավատարիմ կլինեմ, որովհետև ես հայ եմ` բառի բուն իմաստով: Ես քաղաքականությունից հեռանում եմ»,- ասում է Տ. Կարապետյանը:
Ռուսալեզու քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի սպանությունից անցել է ուղիղ մեկ ամիս:
Կենդանիներն արժեն 500-10000 դոլար:
Ընտրությունները պետք է լինեն գաղափարախոսության և քաղաքականությունների ընտրություն, և ցանկացած միջոց, որը թույլ է տալիս, որ մարդիկ ծանոթանան թեկնածուների գաղափարներին ու առաջարկվող քաղաքականություններին, կարող է օգտակար լինել քաղաքացիների կողմնորոշման համար, սակայն թեկնածուները իրենք են որոշում:
Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, և այդ իմաստով ՌԴ ցանկացած պաշտոնյայի հայտարարություն լինելու է՝ ի նպաստ ռուսական շահերի: Մենք պետք է սովորենք, ոչ միայն լսել այլոց շահերի մասին, այլև ճիշտ հաշվարկել մեր շահերը և առաջնորդվել միայն և միայն մեր` Հայաստանի Հանրապետության շահերով:
Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» և հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին:
Երկրի նախագահն ու նրա մերձավորագույն շրջապատն ակնհայտորեն վստահ են` 60 տոկոսից ավելի «խփելը» խնդրի լավագույն լուծումն է: Այս ժողովրդին դեռ վաղ է ընտրելու իրավունք շնորհելը: Ժողովրդի ընտրությունը միշտ պետք է վերահսկվի: Հակառակ դեպքում, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ 2003-ի նախագահի ընտրություններից հետո:
«Չելսիի» ղեկավարությունը մրցաշրջանի ավարտից հետոկ փորձի թիմ հրավիրել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, փոխանցում է Tuttosport-ը:
Ոստիկանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ 2013 թ. փետրվարի 16-ին www.police.am և www.passportvisa.am համացանցային կայքերում հրապարակել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ:
Ի՞նչ երկիր են իրենք կառուցելու. մի 10-15 հոգու ձեռքում գտնվում է ամբողջ հարստությունը, և հենց այդպես էլ պատկերացնում են երկիրը, որ այդ 15 հոգին կառուցեն գործարաններ, ստեղծեն աշխատատեղեր, մենք էլ գնանք իրենց մոտ աշխատենք:
Արտաքուստ` գուցե զվարճալի, բայց իրականում` շատ տխուր իրավիճակ է: Զվարճալի էլ չէ, զավեշտ է, ուղղակի մարդիկ ինքնապաշտպանական մեխանիզմների միջոցով այլ հակազդում են տալիս և «ուրախանում» քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց հաջորդականության ու տրամաբանության վրա:
Դժվարանցանելի են Վերին Գետաշեն-Մադինա և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Անժելա Ջանգիրյանից համալսարանն ավարտելու մասին պետական նմուշի կեղծ դիպլոմ տրամադրելու համար պահանջել է 3000 ԱՄՆ դոլար, որից 1500 ԱՄՆ դոլարը պայմանավորվել է վերցնել 2013թ.-ին` դիպլոմի տալու ժամանակ, իսկ մյուս 1500 ԱՄՆ դոլարը 2012թ. սեպտեմբերին վերցրել է համալսարանի ռեկտորի խորհրդական Ժ. Ազիզբեկյանին որպես կաշառք տալու նպատակով
Նախագահի թեկնածուներից ոչ ոք, սակայն, չի ընդառաջել Միացյալ կոմկուսի առաջարկին և քարոզարշավի ընթացքում չի հանդիպել Վազգեն Սաֆարյանի հետ՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունեն:
Օրեր առաջ Իրանում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնի ընթացքում հանդիսատեսի դատին է ներկայացվել հայազգի դերասանուհի Աննա Պանիի գլխավոր դերակատարմամբ՝ «The Lonesome Lonely Alone» ֆիլմը:
Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդ տղաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
ՌԱԿ-ը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում միասնաբար մասնակցել ընտրություններին, համախմբվել մեկ գաղափարի ու արժանի առաջնորդի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը և կերտել լավագույն ու ապահով ապագան:
Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Երևանի Նոր Արեշում վիճաբանության մեջ է մտել իր հորաքույր Ազնիվ Սերոբյանի և նրա ամուսին Վահան Չախալովի հետ, որի ընթացքում դիտավորյալ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջիններիս ու նրանց առողջությանը պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը:
Միջազգային դիտորդներն իրենց ուսերին կվերցնեն շատ մեծ բարոյական և քաղաքական պատասխանատվություն, եթե պնդեն, ինչպես արեցին 2008 թ., որ ընտրությունների անցկացման գործընթացը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
12-ամյա տղան արտասուքն աչքերին հիշում է, թե ինչպես էր մի օր դպրոց գնացել. Չափերով մեծ ու զինվորական «բատինկայով» էր գնացել, ու թե ինչպես են երեխաները նրան ծաղրել ու մատնացույց արել, թե բատինկայով ես դասի եկել…