«Իմ կարծիքը կարա սուբյեկտիվ լինել». Հայկազ Խաչիկյան

Օրեր առաջ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և 12 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հաստատվել է մեղադրական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է 2012թ. սեպտեմբերի 28-ին, նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, նախատեսված արարք կատարելու համար: Հիշեցնենք նաև, որ խոսքը պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600.000 դոլար) հափշտակելու և յուրացնելու մասին է:

168.am-ի հարցին` արդարացի՞ եք համարում Ձեր եղբոր դեմ հարուցված քրեական գործի մասին մեղադրական եզրակացությունը, Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը պատասխանեց, թե ինքը չի կարող պատասխանել այդ հարցին: «Դրա համար կա փաստաբան, ումից կարելի է հարցնել: Կներեք, իմ կարծիքը կարա նաև սուբյեկտիվ լինել, որովհետև իրա եղբայրն եմ: Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»,- ասաց Հ. Խաչիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս