
Դեպրեսիայի աղբյուր

«Արտաքուստ` գուցե զվարճալի, բայց իրականում` շատ տխուր իրավիճակ է: Զվարճալի էլ չէ, զավեշտ է, ուղղակի մարդիկ ինքնապաշտպանական մեխանիզմների միջոցով այլ հակազդում են տալիս և «ուրախանում» քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց հաջորդականության ու տրամաբանության վրա»,- «168 ԺԱՄ»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով նախագահական ընտրությունների քարոզարշավին, ասել է Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:
«Հակառակ դեպքում` ոչ միայն խորապես դեպրեսիայի աղբյուր կարող է հանդիսանալ, այլ, թեկուզև միայն նախագահին լսելով, ցանկություն է առաջանում ժամ առաջ լքել հայրենիքը: Իսկ ինչո՞ւ, որովհետև, երբ թեկնածուները որակապես անհավասար են, և իշխանության թեկնածուն խնդիր ունի` այդ անհավասարությունը, մեղմ ասած`«հղկելու» իր օգտին, ապա արհեստական տարրեր պետք է մտցնեին, որից հետո այն ուղղակի կրկեսի նմանվեց: Բայցև կրկեսը մնաց իր կողմում` իր սցենարով և խաղացողներով»,- նշել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ.