
Պարսիկ ռեժիսորի՝ հայուհու գլխավոր դերակատարմամբ ֆիլմն արդեն ցուցադրվել է (լուսանկարներ)

Օրեր առաջ Իրանում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնի ընթացքում հանդիսատեսի դատին է ներկայացվել հայազգի դերասանուհի Աննա Պանիի գլխավոր դերակատարմամբ՝ «The Lonesome Lonely Alone» ֆիլմը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին: Ա. Պանիի խոսքով՝ ինքը չի մասնակցել ֆիլմի պրեմիերային, քանի օր մոտ ապագայում ֆիլմը ցուցադրվելու է նաև Հայաստանում: Նախատեսվում է ֆիլմը ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: «Թեև ֆիլմի պրեմիերային ներկա չեմ եղել, սակայն գիտեմ, որ բուռն արձագանքների է արժանացել: Արձագանքները շատ դրական էին, մարդիկ շնորհավորում էին ֆիլմի ստեղծագործական կազմին՝ արված աշխատանքի համար: Ես էլ եմ ստացել շնորհավորական նամակներ: Նշեմ, որ Իրանում տեղյակ են եղել իմ ազգային պատկանելության մասին: Ես ֆիլմում հանդես չեմ եկել կեղծանունով, այլ ներկայացել եմ Աննա Փանոսյան անուն-ազգանվամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Աննա Պանին: Հիշեցնենք, որ ֆիլմը խաղաղության, համերաշխության և, անկախ ազգային ու ռասայական պատկանելությունից՝ միմյանց դժվարության մեջ չթողնելու մասին է: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են Իրանի Բուշեր քաղաքում՝ Պարսից Ծոցի ափին, և տևել են 2 ամիս: