Բաժիններ՝

Ոստիկանությունը ստուգում է ՄԻՊ-ի ստացած ահազանգերը

Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» և հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին:
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

***
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոստիկանությունում ստացված գրության՝ քաղաքացի Գարեգին Վարդանյանը ահազանգել է ՄԻՊ «Թեժ գիծ» և հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշ վստահված անձինք պարտադրում և հարկադրում են ընտրել գործող նախագահին:
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

***
Քաղաքացի Հենրիկ Արշակյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» և հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրակաշառքներ են բաժանում:
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

***
Քաղաքացի Խաչիկ Վարդանյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» և հայտնել, որ իրենց ստիպել են մասնակցել նախագահի նախընտրական քարոզարշավին:
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանությանԵրևան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս