Բաժիններ՝

Գյուղատնտեսական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրենին դատում են կեղծ դիպլոմ տալու համար

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Վ.Ասրյանի:

Վ.Ասրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևանի Գյուղատնտեսական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, Անժելա Ջանգիրյանից համալսարանն ավարտելու մասին պետական նմուշի կեղծ դիպլոմ տրամադրելու համար պահանջել է 3000 ԱՄՆ դոլար, որից 1500 ԱՄՆ դոլարը պայմանավորվել է վերցնել 2013թ.-ին` դիպլոմի տալու ժամանակ, իսկ մյուս 1500 ԱՄՆ դոլարը 2012թ. սեպտեմբերին վերցրել է համալսարանի ռեկտորի խորհրդական Ժ. Ազիզբեկյանին որպես կաշառք տալու նպատակով, սակայն վերջինս այն չի վերցրել:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք նաև,որ դատական նիստը մեկ անգամ հետաձգվել է մեղադրողի չներկայանալու պատճառով:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս