Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովը Կիևից ստացել է PAC-3 Patriot ՀՕՊ հրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման հայտ և այժմ դիտարկում է այն: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպական հանձնաժողովը ստացել է Ուկրաինայի հայտը՝ PAC-3 Patriot հրթիռների գնման համար մի քանի միլիարդ եվրոյի չափով, ԵՄ երկրներն այժմ դիտարկում են այդ հայտը», – ասել է ֆոն դեր Լայենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ ԵՄ-ն Կիևի ռեժիմի հետ աշխատում է նաև «Freya» համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման ուղղությամբ, որը, եվրոպական ԶԼՄ-ների տեղեկություններով, իրենից ներկայացնում է Ս-300 համալիրի տարրերը, դրա բազայի վրա ստեղծված որսիչները և եվրոպական ռադարներն ու կառավարման համակարգերը համադրող համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930