Բաժիններ՝

Բուֆոն. Եվրոպայում Յուվենտուսից ուժեղ 3-4 թիմ կա

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հետ հանդիպումից առաջ կիսվել է այս մրցաշարում Թուրինի ակումբի հեռանկարների մասին իր կարծիքով:

«Անցած մրցաշրջանում պատմական հաղթանակ տարանք Իտալիայի առաջնությունում: Այն, որ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայում է հայտնվել որպես Ա սերիայի չեմպիոն հպարտանալու առիթ է տալիս ու ուժ է ներշնչում:

Կարծում եմ` Եվրոպայում երեք կամ չորս թիմեր կան, որոնք ուժեղ են «Յուվենտուսից»: Բայց միայն մեզնից է կախված, թե որքան մրցունակ կլինենք Չեմպիոնների լիգայում:

«Ծեր Սինյորայի» խաղաոճը համապատասխանում է եվրագավաթներին: Հնարավոր է «Չելսին» ավելի փորձառու է այս մրցաշարում, բայց մենք հիանալի հեռանկարներ ունենք», – Բուֆոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս