Դա նախընտրական PR չէր

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությանը, ասաց. «Ես ուզում եմ հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը: Իր խոսելու տոնը, վարվելակերպը ցույց էր տալիս, որ ինքն, իրոք, հասել է մի կետի, որից հետո արդեն անհնար է կառավարել երկիրը»:

Հ. Իգիթյանի դիտարկմամբ` այն պնդումները, թե դա նախընտրական PR էր, այդպես չէ. «Եթե նա ասում էր, որ կբռնի կոկորդից, ցույց էր տալիս, որ խոսքն այն մարդկանց մասին էր, որոնք ապահովել էին նախկին ընտրակեղծիքները: Տիգրանին ասում էր՝ անընդհատ քեզ ասում եմ, դու ասում ես 6 ամիս, մի տարի հետո: Այսինքն՝ հանձնարարական է տալիս, իսկ կառավարությունը չի ուզում անել»,- ասաց նա` հավելելով, թե Սերժ Սարգսյանի թիմն անընդհատ ասում է` ամեն ինչ լավ է, այնինչ, իրականում` հակառակն է:

Տեսանյութեր

Լրահոս