Բաժիններ՝

Հարկավոր են էական և արմատական փոփոխություններ

«Այս տարի կառավարությունը բյուջեով նախատեսել է 89 մլրդ եկամուտների աճ, 76 մլրդ ծախսերի աճ»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Այս պահին դեռևս բուռն քննարկումներ են գնում 2013թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշների վերաբերյալ: Կառավարությունը սեպտեմբերի 6-ին արդեն հրապարակել է այդ ցուցանիշները, որի մասին արդեն շատերը տեղյակ են: Ըստ այդ ցուցանիշների` տնտեսական աճի միտումներն ապահովված են և ծախսային, և եկամտային մասով: Եկամտային մասը նախատեսում է 1 տրլն-ից ավելի, որից 962 մլրդ դրամ պետք է ելնեն միմիայն հարկային մուտքերի հաշվին, իսկ ծախսերի մասով նախատեսվում է 1,2 տրլն դրամի չափով, որը նախորդ տարվա համեմատ՝ 0,44 տրլն դրամից ավելի է, և, որ կարևոր է` այս տարվա դեֆիցիտը նախատեսված է 119,8 մլրդ դրամի չափով, որը ՀՆԱ-ի 2,6%-ն է կազմում, այս տարվա  3,1%-ի համեմատ»,- ասաց Վ. Սաֆարյանը:

«Այս բոլոր ցուցանիշները նախորդ տարվա միտումները պահպանող և փոքր-ինչ աճ ապահովող ցուցանիշներ են: Հիմնականում մենք մնում ենք մեր նույն ցուցանիշներին: Որպեսզի ստանանք տեսանելի փոփոխություններ, հարկավոր է էապես և արմատապես  տնտեսական քաղաքականությունը փոփոխման ենթարկել»,- ասաց Վ.Սաֆարյանը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս