
Երկրպագուներն իսկապես կարող են մեզնով հպարտանալ. Իսկո

«Մալագայի» կիսապաշտպան Իսկոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին:
«Մենք հիանալի խաղացինք: Երկրպագուներն իսկապես կարող են մեզնով հպարտանալ: Մենք այնքան շատ ենք աշխատել մեզ վրա, և ահա մեր պարգևը: Մեր թիմը դուրս է գալիս խաղադաշտ`արագ գոլ խփելու, մրցակցին ճնշելու, հաղթելու ցանկությամբ: Եվ այսօր դա աշխատեց:
Ինչը կարող է ավելի լավ լինել, քան Չեմպիոնների լիգայում նման հաջողության հասնելը: Պարզապես անհավանական է: Մեր թիմն այժմ վստահ է իր ուժերին: Հաջորդ խաղում մեզ կբավարարի նույնիսկ ոչ-ոքին: Իհարկե, դեռ 5 խաղ կա, սակայն մենք հավատում ենք մեր ուժերին», – Իսկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը