Ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Մ. Ղազարյանի և Ա. Ծատուրյանի կողմից բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի` 2012թ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Ղազարյանը և նույն գյուղի բնակիչ Ա. Ծատուրյանը, ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելով, 2012թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 21:30-ի սահմաններում, համագյուղացիներին` նույն ընտրություններում՝ Արենի համայնքի ղեկավարի մեկ այլ թեկնածուի` Սերյոժա Սուքիասյանի վստահված անձ Արթուր Մարտիրոսյանին և նրա կողմնակից Արմեն Ենոքյանին սպառնալիքներ տալով ու ծեծի ենթարկելով, նրանց նկատմամբ բռնություն և բռնության սպառնալիք գործադրելու միջոցով վերջիններիս հարկադրել են ընտրությունների ընթացքում չաջակցել առաջադրված թեկնածուին և քվեարկել   նրա  դեմ:

Տեսանյութեր

Լրահոս