
ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի անունը արդեն հայտնի է

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենս. գիտ. դոկտոր Սամվել Չաիլյանը: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Սամվել Չաիլյանի գիտական գործունեության ուղղվածությունը կապված է հիպոտալամուսի կենսաակտիվ միացությունների հայտնաբերման, կառուցվածքի և հաջորդականության որոշման, պեպտիդային սինթեզի հետ:
Նշենք, որ Սամվել Չաիլյանը 43 գիտական աշխատության հեղինակ է:
Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարի ինստիտուտը նշեց իր 50-ամյա հոբելյանը, որին մասնակցեց նաև Եւրոպական կենսաքիմիական կազմակերպությունների ֆեդերացիայի (Federation of European Biochemical Societies (FEBS)) պատվիրակությունը: