Բաժիններ՝

Միլանը կարոտելու է Կասանոյին. Պաոլո Ռոսի

Իտալիայի հավաքականի 1982թ. հերոս Պաոլո Ռոսին համոզված է, որ «Միլանը» դեռ կարոտելու է Անտոնիո Կասանային:
Կասանոն ամռանը որոշել էր հեռանալ «Միլանից». Ըստ փոխանակման համաձայնագրով նա միացել էր «Ինտերին», որի համաձայն Ջանպաոլո Պացինին տեղափոխվեց «Միլան» Կասանոյի փոխարեն:

«Կասանոն գյուտարար է», – Sky Sport Italia-ին ասել է «Յուվենտուսի» նախկին լեգենդը: «Նա հիանալի զգում է, թե երբ պետք է կատարել վերջին փախանցումը: Սա մեծ կորուստ է «Միլանի» համար այդ մրցաշրջանում, քանի որ Ուրբի Էմանուելսոնը չունի այդ ունակությունները»:

«Որպեսզի տեսնենք ուրիշ «Միլան», դաշտում պետք է լինեն Ռոբինյոն, Ալեսանդրո Պատոն եւ Ռիկարդո Մոնտոլիվոն», – ասել է Ռոսին՝ Չեմպիոնների Լիգայի «Անդերլեխտի» հետ հանդիպումից հետո (0:0): «Այս ակումբն ինքնություն չունի, նրանք հնարավորություններ են ստեղծում միայն իրենց ցանկության հաշվին, այլ ոչ թե ելնելով ֆուտբոլային գաղափարներից», – հավելել է նա:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս