Բաժիններ՝

Գիտության պետական կոմիտեն և Thomson Reuters ընկերությունը պայմանագիր են կնքել

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կնքվեց համագործակցության պայմանագիր կոմիտեի և Thomson Reuters ընկերության միջև: Երեք տարով կնքված պայմանագիրը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է տալիս` օգտվելու Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսներից:

Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ նախքան պայմանագրի կնքումը, նշված ռեսուրսները մի քանի ամիս հասանելի էին հայ գիտնականներին՝ վերջիններիս հետաքրքրող տվյալների ուղղվածությունն ու պահանջվածությունը ճշտելու և ըստ այդմ պայմանագիրը կազմելու նպատակով:

Տեղեկացնենք, որ Web of Knowledge-ի ռեսուրսները  հնարավորություն են տալիս արագորեն գտնելու և վերլուծելու ճշգրիտ և հասարակական գիտություններին, ինչպես նաև արվեստին և հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումների մասին: Այս համակարգի միջոցով կարելի է նաև որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաև մեջբերվող հղումների որոնման և վերլուծման հզոր գործիքները` բոլորը մի պլատֆորմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031