
Ֆիգու. Կրիշտիանո Ռոնալդուն այս տարի արժանի է Ոսկե գնդակին

«Ինտերի» տնօրեն Լուիշ Ֆիգուն համեմատել է մեր օրերի ուժեղագույն ֆուտբոլիստներ Կրիշտիանո Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Պորտուգալացին խոսել է նաև «Բարսելոնա» – «Ռեալ» դիմակայության մասին:
«Շատ բարդ է ասել` ով է լավագույնը` Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Կարծում եմ` «Ռեալի» հարձակվողն այս տարի արժանի է «Ոսկե գնդակին», քանի որ նա հաղթել է Պրիմերան:
Չեմ կարող ասել, թե ինչու էր Ռոնալդուն իրեն դժբախտ զգում Մադրիդում: Ուրիշի գործերի մեջ խառնվելու սովորություն չունեմ:
Ինչ վերաբերում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակին, կարծում եմ` «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև 8 միավորն այն տարբերությունը չէ, որը կարող է չեմպիոնության երաշխիք լինել»,- Լուիշ Ֆիգուի խոսքերն է մեջբերում Al Jazeera Sport-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը