
1 միավորի համար պետք է երախտապարտ լինենք Հարթին. Սաբալետա

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման արդյունքը (1:1):
«Կարևոր է հաղթել տնային բոլոր խաղերում, սակայն այսօր մեզ բավականին ուժեղ մրցակից էր դիմակայում: Երկու թիմերն էլ հաջողության հասնելու հնարավորություն ունեին: Մեկ միավորն ավելի լավ է, քան ոչինչ չունենալը:
«Բորուսիան» լավ է գործում ողջ դաշտի լայնքով և շատ շարժունակ է: Գերմանացիները մեզնից լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Պարզապես ֆանտաստիկ խաղաց Հարթը, ով ցույց տվեց, որ այժմ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Այսօրվա խաղի համար պետք է երախտապարտ լինենք նրան», – Սաբալետայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը