Լևոն Տեր-Պետրոսյանն ասելիք չունի

Հայաստանյան վերջին զարգացումների շուրջ հասարակական-քաղաքական գործիչների կողմից այս օրերին տարբեր մեկնաբանություններ են արվել: Ներկա ու նախկին ղեկավար պաշտոնյաներ են իրենց դիրքորոշումը հայտնել թե՛ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված հայտնի քննադատական խորհրդակցությունների, թե՛ ձերբակալությունների, և թե՛ Վարդան Օսկանյանի անձի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների հետ կապված: Սակայն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս լռում է.

«Ուրեմն դա նշանակում է, որ նա դեռևս ասելիք չունի, նա շատ լավ գիտի՝ երբ է պետք արտահայտվել, ինչու և ինչ թեմայով»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ նրա, կոնկրետ Վարդան Օսկանյանի մասով Լևոն Տեր-Պետրոսյանի ասելիքն այն էր, որ նրա ղեկավարած քաղաքական ուժի խմբակցությունը ԱԺ-ում չմասնակցեց ու բոյկոտեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի ներկայացրած միջնորդագրի քվեարկության գործընթացը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս