
Ոստիկանության պատասխանը` «Աքիլեսին»

«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված չեն, հետևաբար դրանց չափումների արդյունքը չի կարող համարվել հավաստի, և դրանով թյուրիմացության մեջ է գցել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների:
Ճանապարհային ոստիկանությունը հավաստիացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային մարմնի կողմից, իսկ չափումների արդյունքներն առավել քան հավաստի են:
Ըստ ոստիկանության` տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ընդ որում` վերջինիս դեպքում տրված է ISO 9001 միջազգային սերտիֆիկատ) համապատասխան մարմինների կողմից, և մեր ձեռքի տակ են նաև այդ մարմինների կողմից տրված, ուժի մեջ գտնվող սերտիֆիկատների օրինակները, որոնք ներկայացնում ենք։