
Ագրարային համալսարանի ուսանողը կամջից նետվելով փորձում էր ինքնասպան լինել

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ Թբիլիսյան խճուղու վերջնամասում, «ՀայՌուսգազարտի» հարևանությամբ գտնվող Կոտայքի մարզ տանող կամրջից փորձում է ցած նետվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
ԸՍտ Գագիկ Շամշյանի` մինչ դեպքի վայր կժամանեին Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ, քաղաքացիները կարողացել էին կանխել երիտասարդի ինքնասպանությունը:
Գ. Շամշյանի փոխանցմամբ` երիտասարդը Դիլիջան քաղաքի Կամարիս փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Դ,-ն է, որը սովորում է Հայաստանի Ագրարային համալսարանի հեռակա դեպարտամենտում: Դեպքի վայրում նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին 1-03 ծառայության թիվ 15 բրիգադի բուժանձնակազմը և փրկարարները:
Երիտասարդին Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք: