Բաժիններ՝

Հուշագիր են ստորագրելու

2012թ. հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան կստորագրեն փոխհամագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից:

Հուշագրի շրջանակներում Պաշտպանի գրասենյակը ՄԱԿ-ի գործակալություններին տրամադրելու է փորձագիտական խորհրդատվություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ, աջակցելու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին մշակել մարդու իրավունքների վերաբերյալ ռազմավարություն, ինչպես նաև իրականացվելու են նոր ծրագրեր։

Կարեն Անդրեասյանի և Դաֆինա Գերչևայի ողջույնի խոսքերից հետո լրագրողները հնարավորություն կունենան տալ իրենց հուզող հարցերը։

 

 


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031