Բաժիններ՝

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետը չի՞ հարգում իր վերադասի խոսքը (լուսանկարներ)

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լուսանկարների մի շարք է արել, թե ինչպես է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը Թբիլիսյան խճուղում երթևեկում իր ծառայողական օգտագործման «Տոյոտա» մակնիշի 900 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենայով՝ առանց ամրագոտու: Ի դեպ, առանց ամրագոտու էր նաև նրա վարորդը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ shamshyan.com-ի` Ոստիկանության լրատվության և քարոզչության վարչության պատասխանատուները բազմաթիվ անգամ հայտարարել են, թե ոստիկանները իրավունք ունեն նման ձևի երթևեկեն: Սակայն, ըստ Շամշյանի` Ոստիկանության լրատվության մեր գործընկերներին, որ դա վերաբերում է միայն գունագրաֆիկա ունեցող օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդին և ուղևորին: Իսկ այս պարագայում, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետի ավտոմեքենան գունագրաֆիկայի ստանդարտներին չի համապատասխանում: Նման օրինախախտման համար օրինախախտում կատարողը ՃՈ աշխատակցի կողմից պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքը նաև հիշեցնում է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժվելու ոստիկանության այն աշխատակցի քայլերը, ով չի հարգի օրենքը՝ անկախ նրանից բարձրաստիճան սպա է, թե շարքային ոստիկան:
Ոստիկանության թիվ մեկ խնդիրն է նաև, որ առաջին հերթին հենց իրենք հարգեն Հանրապետության նախագահի հրամանները, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները և կառավարության որոշումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս