«Մայա Սեմյա» կազմակերպության «ԳԱԶԵԼԸ» Սյունիքի մարզում գլորվել է ձորը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ` հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում 47-ամյա Գագիկ Հովակիմյանը` վարելով «ԳԱԶԵԼ» մակնիշի 209 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենան, Նորավանք-Գորիս ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել ձորը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Մինչ փրկարարները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին վթարի վայր, վարորդին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն:

«ԳԱԶԵԼԻ» շրջվելու հետևանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները` մեկ մարտական հաշվարկով կարողացել են կանխել գազի արտահոսքի տարածումը:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:

Գ. Շամշյանը հայտնում է, որ «ԳԱԶԵԼԸ» հաշվառված է «Մայա Սեմյա» կազմակերպության հաշվեկշռում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031