Առաջնորդը, ի ցավ բարեկամների և ի հրճվանքս թշնամիների, որոշեց չդնել իր թեկնածությունը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հրապարակած հարցման արդյունքներին, ըստ որի 2012 թվականի լավագույն մարզիկների տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել:
հինգշաբթի օրը Կապանի ոստիկանապետը ծեծի է ենթարկել ոստիկանության մի աշխատակցի՝ Նորայր Դանիելյանին: Ընդ որում, ըստ տեղեկության, ծեծի պատճառը եղել է այն, որ ոստիկանապետը հայհոյել է աշխատակցին, վերջինս չի դիմացել և պատասխանել է հայհոյանքին:
Ինտերնետն իրավաբանորեն ԱՄՆ սեփականությունն է: Համացանցի օգտագործման իրավունքները շղթայաբար ԱՄՆ-ը փոխանցում է ICANN կիսապետական կազմակերպությանը, որն, իր հերթին` այլ սուբյեկտներին:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում երշիկեղենի վաճառքի ծավալները կրճատվել 40-50%-ով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանում ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:
Այսօր երեկոյան հանդիսավորությամբ վառվել են Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երևանի և մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ և սիրիահայ երեխաները:
Խորը կսկիծով տեղեկացա ՀԱԿ առաջնորդի որոշման մասին:
Անգամ ՀՀՇ համագումարում նա ասաց, որ դեռ չգիտի առաջադրվելո՞ւ է, թե՞ չէ: Այդ ժամանակ էլ նա 68 տարեկան էր և չեմ կարծում, որ համագումարին հաջորդող երկու օրերն այնքան նշանակալից էին, որ առաջացրին տարիքային զգացողության խնդիր:
Հանքավայրը շահագործում են, սնդիկը դուրս է գալիս ընդերքից և սկսում է աղտոտել շուրջբոլորը, մինչդեռ դրա մասին ոչ ոք չի խոսում, իսկ խնդիրը գալիս է այդտեղից:
5 տարի առաջ ես լրիվ այլ մարդ էի, այսօր՝ այլ: Ես միշտ խուսափել եմ «լևոնական» բնորոշումից, առարկել եմ, երբ ինձ այդպես են կոչել, որովհետև քաղաքական դիրքորոշման անձնավորումը սխալ եմ համարել: Բայց էսօրվանից ինձ համարեք լևոնական»:
ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների առաջադրման առաջին օրը` դեկտեմբերի 25-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ հայտ չի ստացել:
ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է www.qahana.am թարմացված կայքէջի շնորհանդեսին:
ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերում 2013թ. ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուն. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր աստղային ժամն ունի»
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 19:00-ի սահմաններում, Այգեստան գյուղից դեպի Դվին գյուղ տանող ճանապարհահատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ներքին Դվին գյուղի բնակիչ 77-ամյա Աղասի Մինասյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
ՀՀԿ-ամերձ շրջանակներում լուրեր են շրջանառվում նախագահական ընտրություններից հետո հնարավոր վերադասավորումների մասին
Գործարար Նելի Չարչյանի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակած գոտի, բախվել էլեկտրասյանը և մոտ 20 մետր գլորվել ձորը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավարություն, որի պատճառը վիճելի դարձած բնակարանի սեփականության խնդիրն է:
Չամիչը շատ օգտակար է նաև վահանագեղձի բնականոն աշխատանքի համար, բարձրացնում է դիմադրողականությունը և ամրացնում նյարդային համակարգը։
TVGolo-ն ներկայացրել է 2012 թվականի լավագույն գոլերի տասնյակը:
ՀԱԿ-ում համարում էին, որ Գագիկ Ծառուկյանը պետք է աջակցի Տեր-Պետրոսյանին, նույնիսկ, եթե նրա հաղթելու հնարավորությունը շատ փոքր է. թերևս՝ «խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում» սկզբունքի շրջանակներում: Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին ծածուկ աջակցություն ցույց տալու միայն մի միջոց ուներ. գաղտնի ճանապարհով փող տալ, այսինքն` ֆինանսավորել Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավը:
Ըստ մեղադրական եզրակացության, 1983թ. ծնված Հարություն Սարգսյանը համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն աղջկա հարազատների կողմից մերժվել է:
Հայկական Zorah Karasi Areni Noir գինին Bloomberg Businessweek-ի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը։ Bloomberg-ն այդ գինին առանձնացրել է 4000 հազար գինիներից՝ իր անկրկնելի համի և նրբության շնորհիվ։
«Հայաստանը ապագա որակյալ կադրերի մեծ ներուժ ունի, հատկապես ծրագրավորման ոլորտում, ուստի անհրաժեշտ վերապատրաստումը, մեր և նաև այլ կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերը կադրերի իմաստով լուրջ զարգացում կարող են ապահովել»:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա մտներ իրավիճակը փոխելու տրամադրությամբ, քաղաքական կամքով, թիմը ակտիվացնելու, համակիների շրջանակը մեծացնելու նպատակով, վստահ եմ, որ հնարավոր էր շատ բան անել: Հաղթելու խնդիրը պետք է դրվեր, և դա հնարավոր էր:
Ուզում եմ, որ առողջ, գնահատված ու երջանիկ հանրություն ունենանք:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնել է հայրենիք։
Կապան քաղաքի երեխաները համախմբվել են «Ես եմ» շարժման ներքո: Շարժումը կազմավորվել է ամիսներ առաջ՝ Կապանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ:
Տիգրանը մեկ շաբաթ առաջ փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից:
Վերլուություններ ու մեկնաբանություններ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման հետ կապված անել չեմ ուզում: