Քաղաքացին պնդում է, որ իր բնակարանը Վարդան Ղուկասյանը վաճառել է մեկ ուրիշին (տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավարություն, որի պատճառը վիճելի դարձած բնակարանի սեփականության խնդիրն է: Այս մասին հաղորդում է galatv.am կայքը:
Պատասխանող Հովհաննես Հովհաննիսյանը 1992 թվականին Գյումրու Կազաչի պոստ կոչվող թաղամասում բնակարան է ստացել: Նա զինվորական է և ելնելով աշխատանքի բնույթից՝ հաճախ է բնակության վայրը փոխել, սակայն հիմնական բնակավայրը համարվել է Գյումրին: Կատարել է իր բոլոր կոմունալ վճարումները, ունի բնակարանի սեփականության փաստաթղթերը, իսկ այս տարի, երբ ցանկացել է կոմունալ վճարումներ կատարել, նրան ասել են, որ բնակարանն այլևս իրեն չի պատկանում, և որ քաղաքապետարանը այն վաճառել է մեկ այլ անձի: Հիմա քաղաքապետարանից բնակարան գնած քաղաքացին հայցով դիմել է դատարան սեփականության իրավունքը հաստատելու համար: Դատական նիստը այսօր հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմի փաստաբանը ներկա չի գտնվել դատավարությանը: Վերջինս պատրաստվում է նաև հակընդդեմ հայցով ներկայանալ դատարան: