
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 19:00-ի սահմաններում, Այգեստան գյուղից դեպի Դվին գյուղ տանող ճանապարհահատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ներքին Դվին գյուղի բնակիչ 77-ամյա Աղասի Մինասյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Այս պահին Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը ձեռնարկում են օպերատիվ քննչական գործողություններ՝ հայտնաբերելու վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան: