Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյան. Մարդիկ, ովքեր ղեկավարում են հայկական սպորտը, այն ուղղակի վարկաբեկում են

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հրապարակած հարցման արդյունքներին, ըստ որի 2012 թվականի լավագույն մարզիկների տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել:

«Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական և շարունակական փորձ:

Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում և ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով»,- Ռուբեն Հայրապետյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս