Վերջացավ մի ամբողջ քաղաքական, գուցե պատմական ժամանակաշրջան (տեսանյութ)

Հրանտ Տէր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջացավ մի ամբողջ քաղաքական, գուցե պատմական ժամանակաշրջան: Կարծում եմ՝ ոչ միայն 2007-ից սկսված: Շատ բան կա ու կլինի ասելու: Էս պահի մենակ երկու բան կարող եմ ասել: Անկեղծորեն շնորհակալ եմ Լևոն Տեր-Պետրոսյանին այս հինգ տարիների քաղաքական դպրոցի, յուրահատուկ գործնական պատմագիտության «սեմինարի» համար:

5 տարի առաջ ես լրիվ այլ մարդ էի, այսօր՝ այլ: Ես միշտ խուսափել եմ «լևոնական» բնորոշումից, առարկել եմ, երբ ինձ այդպես են կոչել, որովհետև քաղաքական դիրքորոշման անձնավորումը սխալ եմ համարել: Բայց էսօրվանից ինձ համարեք լևոնական»:

Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև իր ֆեյսբուքյան պատին է տեղադրել 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մտավորականի և իշխանությունների մասին արված դիտարկումների տեսագրությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս