Հարգում եմ այդ մարդու որոշումը և վերջ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշումը չի՞ նպաստում իշխանության վերարտադրմանը, ասաց.

«Նման գնահատականներ չեմ ուզում տալ: Հարգում եմ այդ մարդու որոշումը և վերջ: Վերլուություններ ու մեկնաբանություններ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման հետ կապված անել չեմ ուզում»:

Հարցին էլ, թե ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու հանգամանքը կարո՞ղ է ՀԱԿ-ի կազմաքանդման պատճառ դառնալ, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Այս հարցին անտարբեր եմ: Հարցրեք ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններին: Ես նրանց հետ պարզապես բարեկամական հարաբերություններ ունեմ, իսկ քաղաքական տեսանկյունից մենք բացարձակապես ոչ մի առնչություն չունենք, այս պատճառով մեկնաբանել չեմ ցանկանում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս