Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջությամբ իր պարտքն ու պահանջը կատարել է իր հայրենիքի նկատմամբ

«Խորը կսկիծով տեղեկացա ՀԱԿ առաջնորդի որոշման մասին: Ոչ մի այլ մեկնաբանություն չեմ ուզում թողնել, քանի որ քաղաքական գործիչ չեմ ու քաղաքական հոտառություն չունեմ:

Միայն կասեմ, որ հպարտ եմ, քանի որ եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհը 1988-ից մինչ օրս: Հպարտ եմ, որ եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը 2008թ. ընտրություններին: Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջությամբ իր պարտքն ու պահանջը կատարել է իր հայրենիքի նկատմամբ: Կերազեի, որ նրան հաջորդող նախագահները նրա մեկ տասներորդի չափ արած լինեին Հայաստանի համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարին` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի` չառաջադրվելու մասին որոշումը:

Հարցին, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց, Վարդգես Գասպարին պատասխանել է. «Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ»:

Պատասխանելով այն հարցին` հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը սատարի Հրանտ Բագրատյանին, Վարդգես Գասպարին համոզմունք է հայտնել, որ ցանկացած հարցում, որում ՀԱԿ-ը կգա միասնական եզրակացության, ինքը կաշխատի հենց այդ եզրակացության օգտին:

Տեսանյութեր

Լրահոս