Բաժիններ՝

Միշել Պլատինի. Բաց եմ միջպետական մրցաշարերի շուրջ բանակցությունների համար

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ կազմակերպությունը պատրաստ է դիտարկել ԱՊՀ-ի առաջնության նախագիծը:

«Ես շատ վաղուց բաց եմ միջպետական մրցաշարերի շուրջ բանակցությւոնների համար, սակայն այս գաղափարի քննարկման ընթացքում բացասականն ավելի շատ է, քան դրականը:

Մենք որոշեցինք երեքամյա փորձ կատարել Բելգիայի և Նիդեռլանդների կանացի ֆուտբոլում: Տեսնենք, թե ինչպես այն կավարտվի:

Ընդգծում եմ, որ անձամբ բաց եմ նման երկխոսության համար, բայց դա պետք է քննարկել գործկոմում, ՈՒԵՖԱ-ի կոնգրեսում, որտեղ էլ դա արդեն բարդ կլինի», – Պլատինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի առաջնության բացման մասին առաջին անգամ հիշատակել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը: Ավելի ուշ նոր մրցաշարի նախագիծը իր վրա է վերցրել ռուսական ֆուտբոլային պրեմիեր-լիգան:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս