«Օպելն» ու «Ֆոլցվագենը» բախվել են իրար. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաք Վարդաշեն 9 փողոցի բնակիչ 50-ամյա Կամո Ծատրյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 13 ՏՍ 141 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Արմեն Շաբոյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 33 PL 710 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու «Ֆոլցվագենի» ուղևորներ՝ Վարդենիս քաղաքի բնակիչ 18-ամյա Հրանտ Բադեյանն ու Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչ Մարզպետ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանման տարածք:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս